Յանուկովիչը դեռևս չի մտածում քաղաքականություն վերադառնալու մասին
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ավելի շատ մտածում է Դոնբասում պատերազմի ավարտի, այլ ոչ թե քաղաքականություն վերադառնալու մասին:
«Ինչ վերաբերում է իմ վերադարձին, թե ինչի մասին եմ ես մտածում: ԶԼՄ-ներում շատ են գրում, որ ես ցանկանում եմ վերադառնալ իշխանության, ինչոր ռևանշի մասին, սակայն ես մտածում եմ, թե ինչպես շուտ ավարտել պատերազմը հայրենիքումս, որպեսզի Դոնբասը դուրս գա ավերակներից, ինչին նրան բերել է պատերազմը», ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, ասել է Յանուկովիչը մամուլի ասուլիսում:
Ուկրաինայի նախկին նախագահն ընդգծել է, որ մտածում է պատերազմի շուտ ավարտի մասին, որևէ այլ բանի մասին չի մտածում: