Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների

ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով ՀՀ զինված ուժերի առօրյան լուսաբանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60­-րդ և Հանրային ռադիոընկերության 90­րդ տարեդարձերի կապակցությամբ նոյեմբերի 22­-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատվոգրեր է հանձնել Հանրային հեռուստառադիոընկերության մի խումբ աշխատակիցների: Մասնավորապես, պարգևատրվել են «Իմ բանակը» հաղորդաշարի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը, «Մարտիկ» հաղորդաշարի հեղինակ Սեյրան Շահսուվարյանը, «Ռադիոլուր» լրատվական գործակալության ավագ լրագրողներ Ալիսա Գևորգյանն ու Արմինե Գևորգյանը և «Ռադիոլուր» լրատվական գործակալության հասարակական հաղորդումների բաժնի հեղինակ Իրինա Բարսեղյան­Կրպեյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով պարգևատրվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինված ուժերի գործունեության համակողմանի ու անաչառ ներկայացման առումով կարևորել է ԶԼՄ­-ների դերը բանակում և ողջունել լրատվության միջոցներով զինված ուժերին վերաբերող նոր գաղափարների ու նոր ծրագրերի կյանքի կոչման աշխատանքների շարունակականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս