Բաժիններ՝

Պիցցա նրանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին

Բաղադրիչները.

1. Դդմիկ – 2 հատ
2. Ձու – 3 հատ
3. Ալյուր – 1.5 ճ/գ
4. Սամիթ – 0.5 փունջ
5. Փխրեցուցիչ – 1 թ/գ
6. Լոլիկ – 1 հատ
7. Պինդ պանիր – 50 գ
8. Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

1. Պատրաստել խմորը: Դրա համար պետք է խառնել դդմիկը, ձուն, ալյուրը և սամիթը: Ավելացնել աղ և պղպեղ: 1_640x420

2. Պատրաստել խճողակը: Կտրատել լոլիկը: Քերել պանիրը: 2_640x419

3. Պիցցայի թխման կաղապարի մեջ դնել յուղաթուղթ: Լցնել խմորը: 3_640x420

4. Խմորի վրա շարել լոլիկը: 4_640x420

5. Վրան լցնել քերած պանիրը: 5_640x420

6. Դնել ջեռոցը 20-30 րոպե: Ջեռոցի տաքությունը պետք է լինի 180 աստիճան: 6_640x360

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս