Քննարկման ժամանակ դատավորը բաժակ է նետել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ուղղությամբ. թեժ քննարկումներ դատավորների մասնակցությամբ. «Փաստինֆո»
Նախօրեին Ծաղկաձորում դատավորների մասնակցությամբ սեմինարին կարծիքների փոխանակման ժամանակ բանավեճ է առաջացել դատվորների շրջանում, ինչը վերաճել է լուրջ միջադեպի:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ բանավիճող կողմերը եղել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը:
Թե կոնկրետ ի՞նչ հարցի շուրջ են նրանք բանավիճել եւ ինչումն է կայացել կարծիքների տարբերության էությունը` այս պահին տեղեկություններ չհաջողվեց պարզել, սակայն մեր զրուցակիցների տեղեկացմամբ, ովքեր ներկա են եղել քննարկմանը, բացարձակ իրականությանը չեն համապատասխանում մամուլում շրջանառվող լուրերն առ այն, թե, իբր, Վազգեն Ռշտունին ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել, ինչի հետեւանքով էլ դարձել անկառավարելի: Ռշտունին խմած չի եղել և հայհոյանքներ էլ չի տվել, սակայն բանավեճի ժամանակ կողմը Ռշտունու ուղղությամբ բաժակ է նետել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։