«Ցավի և սիրո բացիկներ»
Լույս է տեսել «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող, գրող, հրապարակախոս, ՀՀ գրողների միության անդամ Տիգրան Նիկողոսյանի «Ցավի և սիրո բացիկներ» գիրքը: Տ. Նիկողոսյանի թվով 15-րդ գրքի շնորհանդեսից առաջ մենք զրուցեցինք գրողի հետ:
«Այս գրքի գաղափարը շատ ավելի վաղ էր պտտվում մտքումս: Որքան էլ ճանապարհները քեզ տանում են ուրիշ տեղեր, միևնույնն է քո մանկության մոլորակը քո ներսում մնում և պտտվում է անընդհատ: Դա մղեց կոնկրետ դեռահասներին հասցեագրված երկու գիրք հրատարակելու՝ «7 զրույց ամենակարևորի մասին» և որպես դրա ուղիղ շարունակություն «Ցավի և սիրո բացիկները»:
Այս գրքում 10 «բացիկ» է այն մասին, թե ինչի համար է ապրում մարդը: Ցավով և սիրով շաղախված բացիկներ են՝ հասցեագրված ընթերցողին»,- նշեց գրողը:
Գիրքը հրատարակվել է Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 300 օրինակով: