Բաժիններ՝

Դատարանը Մարատ Հովհաննիսյանին կալանավորելու որոշում է կայացրել

Դատարանը կալանավորել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին «Զենիթ Արենա» ֆուտբոլային մարզադաշտի կառուցմանն ուղղված միջոցները յուրացնելու գործով: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-­ն:

Մարատ Հովհաննիսյանին «Զենիթ­Արենա» ֆուտբոլային մարզադաշտի կառուցմանն ուղղված միջոցները յուրացնելու մեղադրանք էր առաջադրվել:

Հարցաքննության ընթացքում որպես մեղադրայլ Հովհաննիսյանը հրաժարվել է ցուցմունք տալ: «Մոտ ժամանակներս հետաքննությունը կդիմի դատարան` նրա նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը որոշելու համար»,­ ընդգծել են Քննչական կոմիտեում:

Հովհաննիսյանին ձերբակալել էին նոյեմբերի 16­-ին Մոսկվայում: Մոսկվայում և Մոսկվայի մարզում նրա բնակության վայրերում խուզարկություններ են անցկացվել: Նա մեղադրվում է 50 միլիոն ռուբլու յուրացման քրեական գործի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930