Գույքահարկը կբարձրանա մինչև ընտրությունները. ՀՀ փոխվարչապետ

Մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք ընտրությունները կառավարությունը ներկայացնելու է գույքահարկի վերաբերյալ նոր մոտեցումներ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ անշարժ գույքի համար չներդրվեց շքեղության հարկ, որը որոշ չափով օրինական դաշտ կբերեր հարուստների դղյակները, որոնք ևս ասոցացվում են ապօրինի հարստացման հետ:

«Շքեղության հարկ տերմինը անհստակ է, պարզ չէ, թե ինչն է շքեղություն, ինչը՝ ոչ: Հիմա մենք աշխատում ենք գույքահարկի վրա և կներկայացնենք մոտակա ամիսներին: Այն վերաբերում է բարձրացմանը»,- ասաց փոխվարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930