Միջավայրը ռաբիսոտ է, այդ թվում՝ ԱԺ-ի, պետք է ինքնամաքրվել. Արամ Մանուկյանը ինքնամաքրվելու նպատակով «Փինք Ֆլոյդ» է լսում
Այսօր ԱԺ ճեպազրույցների սկզբում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անկեղծացավ՝ նշելով, որ միջավայրը ռաբիսոտ է, այդ թվում՝ ԱԺ-ի, պետք է ինքնամաքրվել, և այդ նպատակով ինքը լսում է «Փինք Ֆլոյդ»:
Անդրադառնալով աղմկահարույց 1000 դրամների օրենքի նախագծին՝ Ա. Մանուկյանը նշեց, որ եթե այն ընդունվի, ինքը՝ որպես օրենք հարգող մարդ, կվճարի: Սակայն, ըստ նրա, պետությունը յուրաքանչյուր քաղաքացու գրպանը չպետք է մտնի այդ հազար դրամներով, այլ այդ խնդիրը պետք է լուծվի ավելի բարձր մակարդակով՝ բյուջեից. «Դա իր սուրբ պարտականությունն է»:
«Եթե իշխանությունը գնար կամավորության սկզբունքով լուծման, շատ ավելի արդյունավետ կլիներ»,- ասաց Ա. Մանուկյանը: