ՀՅԴ խմբակցությունը ամսական 5%՝ 33 հազար դրամ, վաղուց է տրամադրում բանակին

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է՝ մի գաղափարի շուրջ համախմբվելը եկել է դեռ նախորդ դարի սկզբներից: Ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց Ա. Ռուստամյանը, անդրադառնալով 1991 թվականին իրականացված «մեկ գրամ ոսկի» օպերացիային, որին նմանեցվում են 1000 դրամ պարտադիր վճարները, մեր մեծերից Միքայել Վարանդյանի աշխատության մեջ վերլուծվում է հայ իրականությունը՝ թշնամիներով շրջապատված, և առաջ է քաշվում համաժողովրդական բանակ հասկացությունը, որ ցանկացած հայ պետք է պատրաստ լինի ծառայելու՝ թե՛ շինարարը, թե՛ զինվորը, այնպես, ինչպես ապրիլյան պատերազմն էր:

«Այսինքն՝ գաղափարը միշտ եղել է, անգամ Առաջին Հանրապետության ժամանակ»,- ասաց նա:

Ա. Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը վաղուց իր որոշումով ամսական 5%՝ 33 հազար դրամ, տրամադրում է բանակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930