Բաժիններ՝

Սուլուգունի՝ տապակված լոլիկի հետ

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականությունը – 413 կկալ
Սպիտակուցներ – 21 գ
Ճարպեր – 34.2 գ
Ածխաջրեր – 7.1 գ

Բաղադրիչներ

1. Լոլիկ – 500 գ
2. Կարմիր սոխ – 80 գ
3. Պանիր Սուլուգունի – 400 գ
4. Համեմ՝ ըստ ճաշակի
5. Մաղադանոս՝ ըստ ճաշակի
6. Բուսայուղ – 40 մլ
7. Մանրացրած սամիթ՝ ըստ ճաշակի
8. Աղ՝ ըստ ճաշակի
9. Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

1. Օղակներով կտրատել սոխը և լոլիկը: 1_640x420

2. Քերել սուլուգունին: 2_640x420

3. Կանաչին մանրացնել, վրան ավելացնել բուսայուղ, աղ և պղպեղ: Լոլիկը, սոխը և կանաչին խառնել և տեղավորել հրակայուն կաղապարի մեջ: Վրան լցնել քերած սուլուգունին: 3_640x420

4. Տապակել նախօրոք 200-220 աստիճան տաքացրած ջեռոցում 7-10 րոպե: Մատուցելուց առաջ զարդարել համեմի տերևներով: 4_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս