Բաժիններ՝

Ուլյուկաևի ձերբակալությունն իմ ըմբռնումից դուրս է. Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոստոնավել է, որ կոռուպցիայի կասկածանքով Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին ձերբակալելու որոշումն իր համար «ըմբռնումից դուրս է»: «Ինչ եմ ցանկանում ասել նախարար Ուլյուկաևի ձերբակալվելու մասին: Իհարկե, դա ծանր իրադարձություն է և իշխանության, և կառավարության համար»,-­ ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»­-ն, ասել է Մեդվեդևը՝ «Եդիանայա Ռոսիա» խմբակցության նիստի ժամանակ:

«Տեղի ունեցածն՝ իմ ըմբռնումից դուրս է»,­- ընդգծել է ՌԴ վարչապետը:

Մեդվեդևը զգուշացրել է, որ ոչ մի պետական ծառայող անձեռնմխելի չէ կոռուպցիոն հանցագործություններ իրականացնելու դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս