Ուլյուկաևի խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Մոսկվայի Բասմանյան դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, քննիչը տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ նախարարը հաճախ է մեկնում արտասահման գործուղումների և կարող է թաքնվել քննությունից կամ ճնշում գործադրել վկաների նկատմամբ:
Հետաքննության վարկածով՝ Ուլյուկաեւը «Ռոսնեֆտ» ընկերության ներկայացուցչից որպես կաշառք ապօրինի պահանջել է դրամական միջոցներ՝ «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի պետական փաթեթը «Ռոսնեֆտ»ի կողմից ձեռք բերելու գործարքի վերաբերյալ օրինական դրական եզրակացություն եւ գնահատում տալու համար: Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը` այն համարելով պետական չինովնիկի նկատմամբ սադրանք: