Բաժիններ՝

«Մարմնի լեզվի» փորձագետները պարզել են, թե իրականում ինչի մասին են մտածել Օբաման և Թրամփը

Ինչպես հայտնի է, վերջերս Սպիտակ տանը տեղի ուեցավ ԱՄՆ ներկայիս և ապագա նախագահների՝ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Համատեղ հարցազրույցի ընթացքում նրանք երկուսն էլ հայտարարեցին, որ հասել են հրաշալի փոխըմբռնման, ինչպես նաև քննարկեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին և արտաքին քաղաքականությունը:

Երկու առաջնորդներն էլ հաստատեցին այն փաստը, որ ապագայում շարունակելու են համագործակցել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: «Մարմնի լեզվի» փորձագետ Փաթի Վուդը բացարձակապես այլ պատմություն է պատմել: Ըստ նրա խոսքերի՝ Օբաման շատ հոգնած տեսք ուներ, իսկ Թրամփը շատ «երկչոտ էր, լուրջ և հնարավոր է՝ վախեցած»: 1_640x421

«Եթե ուշադրություն դարձնեք նրանց նստելու դիրքին, ապա կհասկանաք, որ երկուսն էլ ի ծնե ղեկավարներ են և մի փոքր եսակենտրոն»:

Փորձագետն ուշադրություն է դարձրել նաև Թրամփի ձեռքերի դիրքին. աղոթքի ժեստ՝ ուղղված դեպի ներքև: Սա նշանակում է, որ ապագա նախագահի համար շատ բաներ անհասկանալի են: 2_640x315

Չնայած նրանք երկուսն էլ շատ հանգիստ տեսք ունեին, Օբաման չէր կարողանում զսպել իր անհանգստությունն Ամերիկայի ապագայի վերաբերյալ: Վուդը պնդում է նաև, որ Օբամայի դիրքը փաստում է նրա հոգնածության մասին:

Չնայած այն հանգամանքին, որ Օբաման խոսում էր Թրամփի հետագա գործողությունների ընդլայնման մասին, փորձագետը պնդում է, որ Օբաման խորամանկում էր. «Այդ արտահայտության ժամանակ Օբաման փակում է իր աչքերը: Ես այս պահն անվանում եմ «Տեսողության արգելափակում»: Այս ժեստն արտահայտում է մարդու ներքին անհամաձայնությունն իր իսկ խոսքերի հետ: 3_640x420

«Թրամփի ձեռքերի այս ժեստը ցույց է տալիս, որ նա մխիթարություն է փնտրում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս