Բաժիններ՝

Թրամփը հրաժարվել է ԱՄՆ-ի նախագահի աշխատավարձից

Ուրբաթ օրը, նոյեմբերի 11-ին, Դոնալդ Թրամփը հաստատել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո հրաժարվելու է ԱՄՆ նախագահի աշխատավարձից: Ներկայումս, այն կազում է տարեկան 400 հազար դոլար:

«Ինչ վերաբերում է աշխատավարձին, ես ոչ մի դոլար չեմ վերցնի»,- այս մասին Թրամփը հայտարարել էր սեպտեմբերին: Այժմ նա հիշեցրել է իր խոսքերը, հաղորդում է CBS հեռուստաընկերությունը: Նա նաև հիշեցրել է, որ ամբողջ նախընտրական քարոզարշավն անցկացրել է բացառապես իր անձնական միջոցներով:

ԱՄՆ-ի պատմության մեջ մինչ Թրամփը եղել են ընդամենը 2 նախագահներ, ովքեր նույնպես հրաժարվել են աշխատավարձից: 1929թ. այդպիսի բան արել է Հերբերթ Հուվերը, իսկ 1961թ. նրա օրինակին է հետևել Ջոն Քենեդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս