«Դիզվառելիքի և պարարտանյութերի սուբսիդավորումն աննպատակ է, օգուտ չի տալիս գյուղատնտեսության զարգացմանը». Իգնատի Առաքելյան
«Դիզվառելիքի և պարարտանյութերի սուբսիդավորումն աննպատակ է, օգուտ չի տալիս գյուղատնտեսության զարգացմանը»,- այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ հավելելով, որ այդ ծրագիրը գյուղատնտեսությունը պահում է այն մակարդակի վրա, որը կա։
Դիտարկմանը, որ հաջորդ տարվա բյուջեում ծրագիրը շարունակվում է, Ի.Առաքելյանը պատասխանեց, որ մտածում է նոր մեխանիզմներ ներդնել, ապա հինը քանդել։ Ի.Առաքելյանը չհամաձայնեց, որ բյուջեի նախկին հատկացումներն անիմաստ են եղել:
«Բյուջեի հատկացումներն անիմաստ չեն եղել, բայց այսօր ժամանակը եկել է փոխելու»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք նախկին չարաշահումներն ուսումնասիրվո՞ւմ են, երբ բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորներն են օգտվել սուբսիդավորումից, նախարարը պատասխանեց.
«Ես նախկինի համար չեմ կարող պատասխանել։ Եկեք առաջ նայենք։ Ես պետք է կառուցեմ նոր հիմքեր և առաջ գնամ»։
Մանրամասները՝ տեսանյութում: