«Գյուղատնտեսության սուբսիդավորման ոլորտը պետք է վերանայենք». Կարեն Կարապետյան
Այսօր ՀՀ կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցեց, որ ՀՀ մարզպետարաններից ստացված պահանջարկի համաձայն, 2016 թվականի գարնանացանի համար Ռուսաստանից ներկրվել է 1457 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության և 188 տոննա կորնգանի, «Գյումրիի սելեկցիոն կայան» ընկերությունից գնվել է 100 տոննա գարնանացան գարու էլիտային սերմացուներ: Ընդամենը ներկրվել և գնվել է 1745 տոննա գարնանացան գարու և կորնգանի սերմացու:
«Հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահեստում պահեստավորված 32.256 տոննա առվույտի սերմացուից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով իրացվել է 24.595 տոննա: 2016 թ. նախատեսված 1557 տոննա գարնանացան գարու սերմացուից` 1543.25 տոննա: Չի իրացվել 7.511 տոննա առվույտի և 13.75 տոննա գարնանացան գարու սերմացու»,- ասաց նախարարը:
«Մենք պայմանավորվել ենք, որ սուբսիդավորման ոլորտը պետք է վերանայենք»,- նկատեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ նրա` հարկավոր է իրականացնել արդյունավետ ծախսեր, արդյունավետ բաշխում, և արդյունքում՝ էֆեկտն էլ ավելի մեծ կլինի: