Բաժիններ՝

Սա ամենաօգտակար աղանդերն է, որ կարելի է միայն պատկերացնել

Շատ երեխաներ չեն սիրում կաթնաշոռ: Բայց այս մթերքի օգտագործումը պարզապես անհրաժեշտ է, չէ՞ որ այն պարունակում է սպիտակուց և օրգանիզմի համար անփոխարինելի ամինաթթուներ:

Առաջարկվող աղանդերն այնպիսին է, որ ոչ միայն երեխաները, այլ նաև մեծահասակները չեն նկատի, որ այդ նրբագույն քաղցրեղենը պատրաստված է կաթնաշոռից:

Կաթնաշոռային արևիկներ

Բաղադրիչները.

1. Կաթնաշոռ – 500 գ
2. Շաքարավազ – 4 ճ/գ
3. Ձու – 2 հատ
4. Սպիտակաձավար – 6 ճ/գ
5. Ալյուր – 2 ճ/գ
6. Կոնսերվացրած դեղձ – 250 գ
7. Եգիպտացորենի ձողիկներ
8. Վանիլին

Պատրաստման եղանակը.

1. Ձուն խառնել շաքարավազի հետ:

2. Թասի մեջ լցնել կաթնաշոռը, սպիտակաձավարը, ալյուրը, ավելացնել ձվային զանգվածը:

3. Դեղձը կտրատել փոքր մասերի, թողնել ափսեի մեջ, որպեսզի ավելորդ հյութը դուրս գա:

4. Ստացված զանգվածից ձևավորել գնդիկներ: Յուրաքանչյուր գնդիկի կենտրոնում տեղավորել 1 կտոր դեղձ:

5. Եփել գնդիկները ջրի մեջ 5 րոպե: Պատրաստի գնդիկները կհայտնվեն ջրի մակերեսին:

6. Թողնել, որ գնդիկները չորանան, իսկ այդ ընթացքում եգիպտացորենի ձողիկները դարձնել փոշի: Գնդիկները թավալել եգիպտացորենի ձողիկներից ստացված փոշու մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս