Բաժիններ՝

Սննդամթերքի անվտանգության պետ Արմեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, Հայաստանում «Սամսունգ» խանութների ցանցի սեփականատերն է:

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը՝ Արմեն Հայրապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն»։

Տեղեկությունների համաձայն նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի «Նաթֆուդ» ընկերության տնօրեն Իշխան Կարապետյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հորեղբոր տղան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս