Բաժիններ՝

ԼՂՀ ԱԺ-­ում քննարկել են «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի նախագիծ

ԼՂՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-­ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում՝ Աժ փոխնախագահ Վահրամ Բալայանի և պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի առաջարկած «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենքի նախագծի շուրջ:

Քննարկմանը մասնակցում էին խորհրդարանի պատգամավորներ, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը և նախարարության պատասխանատուներ:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, նախագծի հեղինակները, ներկայացնելով օրինագիծը, նշել են, որ նախնական ուսումնասիրություններ են կատարել ոլորտում, զրուցել բնակչության հետ և համապատասխան հիմնավորումներ են ստացել ոլորտի մասնագետների կողմից: Նրանք առաջարկել են հավասար պայմաններ ապահովել գյուղատնտեսության զարգացման բոլոր ծրագրերին:

Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն իր ելույթում նշել է այն բոլոր դրույթները, որոնք այս պահին կարող են խոչընդոտել կոոպերացիաների ծրագրին և ներկայացրել առաջարկներ՝ օրինագծում համապատասխան շտկումներ կատարելու համար:

Քննարկման ընթացքում պատգամավորները հեղինակներին են առաջադրել օրինագծի կազմակերպաիրավական կողմերին վերաբերող հարցեր:

ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանի առաջարկությամբ պատգամավորներին տրվել է երկու շաբաթ ժամանակ՝ ոլորտի մասնագետների և պատասխանատուների հետ խորհրդակցելու և նախագծում համապատասխան շտկումներ կատարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930