Ամերիկայի արտաքին քաղաքականության մեջ Թրամփի հաղթանակով ընդհանուր առմամբ մեծ փոփոխություններ չեն լինի. Հայկ Քոթանջյան. Aysor.am
ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի համոզմամբ՝ պետք է ինսայդեր լինել, որպեսզի տեսնել, թե ինչ գունավորումներ, ինչ դինամիկա կունենան Միացյալ Նահանգներում հետագա զարգացումները՝ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
«Բայց, ընդհանուր առմամբ, Ամերիկան իմացող ու հասկացող մարդիկ գիտեն, որ դժվար թե մեծ փոփոխություններ լինեն արտաքին քաղաքականության մեջ», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Քոթանջյանը:
«Այսօր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն ընտրությունների վերաբերյալ իր մեկնաբանությունների ժամանակ ասաց, թե հայտնի դիվանագետներից մեկը ժամանակին ասել է, որ Միացյալ Նահանգներում արտաքին քաղաքականության անփոփոխականությունը տարբեր նախագահների գալուց հետո գնահատվում է, որ 80 տոկոսով մնալու է նույնը», – նշեց նա:
Հ.Քոթանջյանի խոսքով՝ կա որոշակի դինամիկա, կա որոշակի քաղաքական գործընթաց համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության դինամիկայի համակարգում, բայց, խոշոր առումով, փոփոխություններ չեն լինելու:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: