Ադրբեջանական բանկերը շարունակում են կամայականորեն բարձրացնել դոլարի փոխարժեքը
Ադրբեջանական առեւտրային բանկերը կենտրոնական բանկի կողմից պաշտոնական փոխարժեքի հրապարակումից հետո շարունակում են կամայականորեն բարձրացնել դոլար-մանաթ փոխարժեքը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Մի շարք բանկերում դոլարմանաթ փոխարժեքը արդեն կազմում է մոտ 1,74 մանաթ: Ադրբեջանի կենտրոնական բանկի հաղորդմամբ` նոյեմբերի 9-ին մանաթդոլար փոխարժեքը կազմելու է 1,6781 մանաթ:
Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերջին արժութային աճուրդներում մանաթի էժանացումը խոսում է այն մասին, որ Ադրբեջանում դոլարի պահանջարկը շարունակում է գերազանցել առաջարկին: