Apple-ը սպառողների բողոքների պատճառով նվազեցրել է աքսեսուարների գները
The Verge-ը տեղեկացնում, որ Apple ընկերությունը նվազեցրել է իր աքսեսուարների սակագները, որպեսզի նվազեցնի MacBook Pro-ի գնորդների լրացուցիչ ծախսերը:
2016 թվականի հոկտեմբերին ներկայացված MacBook Pro-ն ունի միայն USB-C-ի ինտերֆեյսով Thundebrolt 3: Սա առաջացրել էր սպառողների դժգոհությունը, քանի որ ժամանակակից աքսեսուարները հիմնականում միանում են USB-A-ին:
Apple-ը պաշտոնապես հայտնում է, որ գիտակցում է՝ ժամանակակից սարքերի մեծ մասը չի համապատասխանում իրենց առաջարկած միացումներին և այդ իսկ պատճառով ամեն բան կանի սպառողների հարամարվետության համար և կօգնի նրանց կատարել անցում դեպի նոր տեխնոլոգիաներ:
Apple-ը 30-50 տոկոսով իջեցրել է USB-C-ի միացումների համար նախատեսված աքսեսուարների գները: Աքսեսուարները նվազեցված գներով կվաճառվեն մինչև տարվեվերջ:
Սիրարփի Աղաբաբյան