Բաժիններ՝

Որքան է ստվերը առողջապահական համակարգում

Հաջորդ տարի առողջապահության բնագավառի ծախսերը կկազմեն 85 մլրդ 772.9 մլն դրամ: Ինչպես այսօր ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը, ոլորտի ծախսերը նվազել են այս տարվա պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ 2 մլրդ 668.9 մլն դրամով կամ 3 %-ով:

Պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հարցին, թե որքա՞ն է ոլորտի ստվերը, Ա.Ջանջուղազյանը պատասխանեց, որ դրանից տեղյակ չէ, քանի որ եթե իմանար, թե ինչքան է ստվերը, դա կնշանակեր իմանալ որտեղ է այն, իսկ իմանալու դեպքում այն ուղղակի կվերացվեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս