Բաժիններ՝

ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ժողովը Սերժ Սարգսյանին ընտրել է ՀՀԿ 16-­րդ համագումարի պատվիրակ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 3-­ին մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին, որի օրակարգում եղել է սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը, կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրությունը, ինչպես նաև ՀՀԿ 16­-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը:

Ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀԿ մամուլի ծառայությունից, Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930