Լարսի անցակետը բաց է անվաշղթաներով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Ելփին և Սարավան գյուղերում մառախուղ է, իսկ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան հատվածում և Մեղրու ոլորաններում տեղտեղ է մառախուղ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է անվաշղթաներով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: