![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում հիվանդանոց է այրվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/866033_640x420.jpg)
Ադրբեջանի Կուրդեմիրի շրջանի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում 22 հիվանդ տարհանվել է: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
Նախնական վարկածով՝ հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել էլեկրտական լարերի ոչ բարվոք վիճակը:
Հրշեջների կողմից տարհանված 22 հիվանդներից 9-ը երեխաներ են:
Հրշեջփրկարարական ծառայությունների իրականացրած միջոցառումների արդյունքում կրակը մարվել է: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: