![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանում ածխահանքում պայթյունի հետևանքով 15 մարդ է մահացել
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/866034_640x420.jpg)
Չինաստանի հարավարևմուտքում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով մահացել է 15 մարդ:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, ածխահանքի 18 աշխատակիցներ էլ անհետ կորել են:
Պայթյունի պահին հանքում գտնվող հանքափորներից միայն երկուսն են փրկվել: Դեպքում վայրում երկու հարյուրից ավելի փրկարարներ և հրշեջներ են աշխատում:
Պայթյունի պատճառը դեռևս չի պարզվել: Մինչև հետաքննության ավարտը իշխանությունները տվյալ տարածաշրջանում դադարեցրել են բոլոր հանքերի գործունեությունը: