Հանրապետության հրապարակում հրդեհ է բռնկվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 30-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Հանարպետության հրապարակում՝ Կառավարական թիվ 3 շենքում:
Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և վեց մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: