ԴԱԻՇ-ն ստանձնել է Գերմանիայում դեռահասների վրա հարձակման պատասխանատվությունը
Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպությունն ստանձնել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում երկու անչափահասների վրա հարձակումը, ինչի հետևանքով 1 մարդ մահացել էր:
«ԴԱԻՇ-ի զինվորն արձագանքել է ԴԱԻՇ-ի կոչին՝ հսկողության տակ վերցնել կոալիցիայի երկրների բնակիչներին»,- գերմանական Spiegel Online-ը մեջբերել է իսլամիստների վերահսկողության տակ գտնվող Amaq կայքի հաղորդագրությունը:
Ինչպես նշում է Spiegel Online-ը, այդ խոստովանությունը ապացույց է, որ ԴԱԻՇ-ն առնչություն ունի հարձակմանը: Ոստիկանությունը որոնում է հանցագործին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին անհայտ անձը Համբուրգի առափնյա հատվածում դանակով հարձակվել էր անցորդի վրա: Նրա ընկերուհուն հանցագործը հրել էր ջուրը և թաքնվել: Ստացած վնասվածքներից 16-ամյա դեռահասը մահացել էր: