Բաժիններ՝

Վրաստանի «Միացյալ ազգային շարժումը» հայտնել է Մառնեուլիում իր դիտորդ Նանա Մինասյանին ծեծելու մասին

Վրաստանի Մառնեուլի շրջանում ծեծել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դիտորդին: Դեպքը տեղի է ունեցել Շահումյանի գյուղի թիվ 7 ընտրատեղամասում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Կուսակցության դիտորդը ծեծվել է ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելիս: Հենց այդ ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամները Նանա Մինասյանից պահանջել են լքել ընտրատեղամասը:

«Ընտրատեղամաս է եկել «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչը, որը պահանջել է հանձնաժողովի նախագահից դուրս հանել մեր կուսակցության դիտորդին:

Նախագահը սկսել է կատարել այդ հրամանը: Նանա Մինասյանը դիմադրություն է ցուցաբերել, քանի որ անօրինական որոշում էր կայացվել: Հենց այդ ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը հարվածել է նրան»,- «Ռուսթավի-2» հեռուստաալիքին հայտնել է «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Խաթունա Գոգորիշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս