Բաժիններ՝

ԱՄՆ նախագահական ընտրություններ. սկսվել են խարդախությունների համար կալանավորումները

ԱՄՆ Վիրջինիա և Ֆլորիդա նահանգների ոստիկանությունը կալանավորել է 3 մարդու, որոնք մեղադրվում են ԱՄՆ նախագահական արտահերթ ընտրությունների գործընթացում խարդախություններ կատարելու մեջ: Այսպես, Ֆլորիդա նահանգում ձերբակալվել է 2 կին, հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Ընտրատեղամասի 74-ամյա աշխատակից Գլագոս Կոեգոն մեղադրվում է ընտրական փաստաթղթերը դիտավորյալ կերպով սխալ ձևակերպելու մեջ: Եվս մեկ կին մեղադրում է 5 հանգուցյալի ձայները արտահերթ ընտրություններում ձևակերպելու մեջ:

Վիրջինիայում ձերբակալվել է աֆրոամերիկացի Վաֆալեյ Մասսակին, որը գոյություն չունեցող ընտրողների է գրանցել: Նրան սպառնում է մինչև 40 տարվա ազատազրկում:

Հեռուստաալիքը նշում է, որ Վիրջինիան և Ֆլորիդան ամենակարևոր նահանգներից են, որտեղ ԱՄՆ նախագահի թեկնածուներ հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը չունեն ակնհայտ գերազանցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս