Եմենում Սաուդյան Արաբիայի կոալիցիայի կողմից բանտին հասցված ավիահարվածի հետևանքով 30 մարդ է զոհվել
Մի քանի տասնյակ մարդ է զոհվել սաուդյան կոալիցիայի ավիահարվածների հետևանքով, որը հասցվել է Եմենի՝ հուսիթների վերահսկողության տակ գտնվող նավահանգստային Խոբեյդա քաղաքին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այն մասին, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան է գրոհել գերի ապստամբներին պահող բանտը, հայտնել են Եմենի առողջապահության նախարարությունում և ՆԳՆ-ում պաշտոնական աղբյուրները:
Պաշտոնական հաղորդագրություններով՝ հարվածի հետևանքով սպանվել է 30 պատանդ ու ապստամբ: Հուսիթների հետ առնչություն ունեցող ԶԼՄ-ները հայտնում են 43 զոհի մասին: