Ղազախստանի դեսպանը հայաստանյան ԶԼՄ-ների ղեկավարների հետ քննարկել է տեղեկատվության ոլորտում համագործակցությունը
Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը տեղի է ունեցել դեսպան Թիմում Ուրազաևի և հայաստանյան առաջատար ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների և ղեկավարների հանդիպումը: Միջոցառման մասնակիցները քննարկել են ինֆորմացիոն ոլորտում հայ ղազախական համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային ասպարեզում առկա ինֆորմացիոն ակտուալ թրենդերի վերաբերյալ:
Դեսպանը շնորհավորել է Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մեր երկրի անկախության 25ամյակի առթիվ, ընդգծելով, որ այդ իրադարաձությունն ընթացիկ տարում եղել է Հայաստանի ինֆորմացիոն հիմնական թեման:
Դեսպանն ընդգծել է ԶԼՄ-ների առանցքային դերը ժամանակակից աշխարհում, որի նշանակությունը մեծանում է երկրների հասարակականքաղաքական և աշխարհաքաղաքական կյանքում:
Դեսպանը ներկայացրել է այն միջազգային ծրագրերը, որոնք իրականացվում են Ղազախստանի նախաձեռնությամբ:
ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրենց հերթին անդրադարձել են ինֆորմացիոն քաղաքականության առանձնահատկություններին և իրենց գործունեության առաջնային ուղղություններին:
Առաջարկվել է ընդլայնել համագործակցությունը Ղազախստանի դեսպանատան հետ` երկու երկրների հասարակականքաղաքական և փորձագիտական շրջանակների համար կարևոր իրադարձությունները ներկայացնելու միջոցով, ստեղծել փոխադարձ և հավաստի տեղեկատվություն ներկայացնող «ալիք», ինչպես նաև շարունակել տարբեր թեմաներով Ղազախստանում պրեստուրերի կազմակերպումը:
Հայաստանի հեռուստառադիոընկերությունների և գործակալությունների ղեկավարներն ու գլխավոր խմբագիրները հանդես են եկել տեղեկատվության ոլորտում համագործակցության ակտիվացման օգտին. մասնավորապես, «Արմենպրես» գործակալության ղեկավարը, «168 ժամ», «Հայաստանում Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերի գլխավոր խմբագիրները և «ԱՌԿԱ» գործակալության խմբագիրն առաջարկել են իրականացնել տեղեկատվության փոխանակում և նպաստել հեռուստաալիքների բացմանը` երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու նպատակով:
Ղազախստանի դեսպանը հանդիպման մասնակիցներին կոչ է արել ակտիվորեն օգտագործել Եվրասիական մեդիա ֆորումի հարթակը` տեղեկատվության փոխանակման և արտերկրի գործընկերների հետ կապերի հաստատման նպատակով:
Միջոցառման արդյունքներով հանդիպման մասնակիցները պատաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցող իրադարաձությունների օբյեկտիվ ներկայացնելու ուղղությամբ, ինչը կնպաստի երկու երկրների միջև վստահության պահպանմանն ու ավելի սերտ համագործակցությանը: