«Գագիկ Ծառուկայնի հետ համագործակցության նախադեպը շատ վատն է». Լևոն Զուրաբյան

Եթե Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի մտահոգությունն այն է, որ ներկայիս գործիչները չեն կարողանում լուծել առկա խնդիրները, ապա ՀԱԿ-ը զբաղվում է այդ գործով: Նման կերպ այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ Ծառուկյանի վերադարձին արձագանքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Մենք մեր ուժերի վրա վստահ ենք»,- հայտարարեց նա:

Հարցին, թե մտահագություն չկա՞, որ նա լուրջ ընտրազանգված կտանի, Լ.Զուրաբյանը պատասխնեց, որ չի ցանկանում զբաղվել շահարկումով դեռ չկայացած փաստերի հիման վրա, և երբ բոլոր անհրաժեշտ բանակցությունները կտարվեն, կձևավորվեն դաշինքները, այն ժամանակ կերևա. «Չկայացած փաստերը չեմ քննարկում»:

Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք հնարավոր են համարում համագործակցել բոլոր ուժերի հետ:

Սակայն 168.am-ի հարցին`  Գ. Ծառուկյանի հետ համագործակցության նախադեպը վատը չէ՞, Լ.Զուրաբյանը պատասխանեց. «Շատ վատն է»:

Տեսանյութեր

Լրահոս