Մհեր Շահգելդյանը մտավախություն չունի, որ Գագիկ Ծառուկյանը կխլի «Հայկական վերածնունդի» ձայները

Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշումը հենց Գագիկ Ծառուկյանի ընդունելու որոշումն է: Նման տեսակետ այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդ» կուսակցության ձայներին, որ կարող է խլել Ծառուկյանը, Մ. Շահգելդյանը հայտարարեց. «Մեր ձայները մեր ձայներն են և պայմանավորված են մեր աշխատանքով և այն աշխատանքով, որ կատարում ենք հասարակության հետ: Ընտրական գործընթացը մրցակցություն է, և առողջ մրցակցությունը ողջունելի է»: Ըստ նրա` երբ մարդ մտնում է քաղաքականություն, ինքը պետք է տեսնի` արդյոք գործ ունի՞ անելու, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս