Բաժիններ՝

Իտալիայի ԱԳ նախարարը ԻՊ-­ի դեմ պայքարում ռազմական պատասխանի անհրաժեշտություն է տեսնում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ռազմական պատասխան, իսկ այն բավարար չէ ծայրահեղականներին հաղթելու համար: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»­-ն, նման կարծիք է հայտնել Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին:

«Իսլամական պետության»­ը ռազմական պատասխան է պետք տալ: Եվ այս համատեքստում գործողություններ են իրականացվում Մոսուլում և Սիրիայում: Նման պատասխան կարող է լինել նաև Ռաքքայում: Այս գործողությունների հաջողությունը ֆունդամենտալ է, սակայն միևնույն ժամանակ մենք պետք է ինքներս մեզ հաշիվ տանք, որ ռազմական պատասխանը բավարար չէ»,-­ ասել է Իտալիայի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ ելույթ ունենալով Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի թեմայով ՆԱՏՕ-­ի սեմինարի ընթացքում:

Նրա խոսքով՝ ծայրահեղականներին ոչնչացնելու համար ռազմական գործողությունների հետ մեկտեղ պետք է իրականացվեն նաև քաղաքական և մշակութային նախաձեռնություններ: «Հարկավոր է հասկանալ հիմա Միջերկրծովյան տարածաշրջանում առկա մարտահրավերների բարդությունը: Պետք չէ դրանց սովորական հայացքով նայել»,- ընդգծել է Ջենտիլոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս