Բաժիններ՝

ՎԶԵԲ ներկայացուցիչը լավ է գնահատել Հայաստանի տնտեսական մրցունակության ցուցանիշը

Տնտեսության մրցունակության առումով Հայաստանի ցուցանիշը լավ վիճակում է: Հոկտեմբերի 26-­ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:

«Հայաստանն ու Վրաստանը կայուն կերպով զարգանում են: Եթե Հայաստանում ընկերությունները ճիշտ աշխատանքներ իրականացնեն, մենք կտեսնենք օտարերկրյա ներդրումների աճ, ինչը կավելացնի ՓՄՁ-­ների բաժնետոմսերի արժեքը»,-­ ասաց ՎԶԵԲ­-ի երևանյան գրասենյակի ղեկավարը:

Դևիսի խոսքով՝ առանցքային հարցն այն է, որ ՓՄՁ­-ների ֆինանսավորումը բանկերի կողմերից եղել է գրավադրմամբ: Նրա ներկայացմամբ՝ կան նաև ֆինանսավորման այլ գործիքներ, որոնցից, ցավոք, Հայաստանում շատ չեն օգտվում:

«Տեղեկատվության և գիտելիքների պակասը լրացնելու համար շատ ընկերություններ ուզում են հասկանալ, թե ինչ պետք է անել հաջողություն ունենալու համար, և այստեղ կարևոր է մեր կողմից իրականացվող խորհրդատվական աշխատանքը»,- ­հավելեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:

ՎԶԵԲ­-ի ու ԵՄ աջակցությամբ 3-­օրյա ֆինանսական վերապատրաստումներ են անցել հայաստանցի ֆինանսիստներ, ՓՄՁ ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս