Բաժիններ՝

«Խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում բանակցությունների տարր է». Ուորլիք

Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահների տեղակայումը բանակցային գործընթացի տարր է, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Բանակցությունների տարրերում ներառված է փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձը իրենց հողեր, այդ տարածքներում խաղաղապահների տեղակայումը: Այդ ամենը պետք է լինի քննարկումների առարկա:

Ապագա կարգավիճակի հարցը առաջ է քաշվել հենց նախագահ Իլհամ Ալիևի կողմից, և մենք դա ողջունում ենք: Հանդիպման ժամանակ նախագահները կարող են քննարկել տարբեր բաղադրիչներ: Նման հանդիպումներն անհրաժեշտ է շարունակել: Բոլոր նախանշված տարրերը պետք է քննարկվեն փաթեթային եղանակով, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս