Թրամփը պատմել է նախագահության առաջին 100 օրվա իր գործունեության մասին
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Գեթիսբերգ քաղաքում իր ելույթի ժամանակ պատմել է, թե ինչով է զբաղվելու նախագահության 100 օրվա ընթացքում, եթե հաղթանակի նախագահական ընտրություններում: Թրամփի ելույթը հեռարձակվել է Fox News հեռուստաալիքի եթերում:
Թրամփը հայտարարել է, որ սահմանափակումներ կդնի Սպիտակ տան նախկին աշխատակիցների լոբբիստական գործունեության վրա և կսահմանափակի խորհրդարանում կոնգրեսականների և սենատորների գտնվելու ժամկետը:
Նա նաև պատրաստվում է չեղյալ հայտարարել կլիմայի փոփոխության համար ՄԱԿ-ի ծրագրերի բոլոր վճարումները: Այդ միջոցները Թրամփը ծրագրում է ուղղել ԱՄՆ-ի ենթակառուցվածքների վերականգմանը:
Բացի այդ՝ հանրապետական թեկնածուն մտադիր է սկսել 2 միլիոն ներգաղթյալի արտաքսումը, որոնց նա անվանում է հանցագործներ և անօրինական ներգաղթյալներ:
Նա խոստացել է նաև դատի տալ յուրաքանչյուր կնոջ, որը հայտարարել է իր կողմից ոտնձգությունների մասին: Հանրապետական թեկնածուն դարձյալ հայտարարել է, որ նրանք ստում են:
Ներկայումս 10 կին հայտարարել է, որ միլիարդատիրոջ կողմից ոտնձգությունների է ենթարկվել: