«ՀՀ առաջին նախագահի առաջարկները ներառված են կառավարության նոր ծրագրում». Դավիթ Հարությունյան

«Արտաբյուջետային շատ միջոցներ նախատեսված են գործող վարկային պայմանագրերով, մյուս մասն էլ համարվում են բյուջեի մաս, և, եթե դրանք թափանցիկ են, ապա մեծ խնդիր այստեղ չեմ տեսնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունները` ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին:

Ըստ նրա` այդ առաջարկները ներառված են կառավարության նոր ծրագրում, և կառավարությունը պատրաստ է քննարկել դրանք:

Դ.Հարությունյանի խոսքով` ապօրինի հարստացման մասին կառավարության ծրագրում խոսվում է, իսկ կոռուպցիայի բացառման առումով պետք է լուծել համակարգային մի շարք խնդիրներ. «Ապօրինի հարստացման դեմ պայքարը բավարար չէ կոռուպցիան բացառելու համար։ Դրամահոսքի շրջանառությունը սահմանափակելը ևս, օրինակ, կոռուպցիայի բացառման կարևրագույն գործիքներից մեկն է այն մի շարք գործիքների հետ, որոնք թվարկված են կառավարության ծրագրում։ Միևնույն ժամանակ, կան նաև շատ այլ գործիքներ, որոնք թվարկված չեն, բայց դրանց վրա մենք աշխատում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս