Բեռլինում Պուտինը Մերկելի և Օլանդի հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորմանդական ձևաչափում կայացած բանակցություններից անմիջապես հետո Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը սպասում է ԱՄՆ-ի և Եվրամիության արձագանքին Հալեպի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ բելգիական ավիահարվածների հետ կապված, որի արդյունքում մահացել է 6 խաղաղ բնակիչ, ևս 4-ը վիրավորումներ են ստացել։ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով, այդ շրջանում Բելգիայի երկու F16 կործանիչներ են նկատվել։ Բրյուսելը հերքում է իր ներգրավվածությունը սիրիական գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներին։