«Մենք այս կոռումպացված համակարգից շատ լավ բան չենք սպասում». Լևոն Զուրաբյան

Անկախ նրանից՝ ինչ է գրված կառավարության ծրագրում, միշտ էլ կարելի է գրվածից դուրս գործել և ծրագրի տեքստով բարելավել երկրի իրավիճակը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Ամենալավ ծրագրերը կարելի է ներկայացնել և հետո անել նույն չարագործությունը, որն արվել է 18 տարի շարունակ: Այնպես որ՝ անկախ ծրագրի բովանդակությունից, մենք այս կոռումպացված համակարգից շատ լավ բան չենք սպասում»,- ասաց Լ. Զուրաբյանը` հավելելով, որ ծրագրի 6-ամսյա լինելը խոսում է նախընտրական խոստումների մասին:

Լ.Զուրաբյանը խոստացավ կառավարության ծրագրի մասին ավելի մանրամասն խոսել դրան ծանոթանալուց հետո:

 

Տեսանյութեր

Լրահոս