«Իշխանությունները չեն ցանկանում ընդունել մեր առաջարկությունը». Լևոն Զուրաբյան

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի խնդրահարույց դրույթը` կրկնաքվեարկության մասին իրավապահներին տեղեկություններ հայտնող քաղաքացիները, եթե պարզվի, որ սուտ հաղորդում են տվել, ենթարկվելու են քրեական պատասխանատվության, խիստ կաշկանդող կլինի: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա` եթե ավելացվի «ակնհայտ սուտ» տերմինը, ապա այդ դեպքում որևէ խնդիր չի լինի. «Դիտավորության տերմինը պետք է ամրագրված լինի, որ չստացվի, եթե քաղաքացին ինչ-որ տեղից կրկնաքվեարկության մասին տեղեկատվություն ունենա, բարեխղճորեն հաղորդի, իսկ հետագայում պարզվի, որ այն չի համապատասխանել իրականությանը, ենթարկվի քրեական պատասխանատվության»:

Լ.Զուրաբյանի կարծիքով` իշխանությունները չեն ցանկանում ընդունել իրենց այս առաջարկությունը՝ փորձելով այդպիսով որոշակիորեն նվազեցնել դիմումների քանակը:

Տեսանյութեր

Լրահոս