Վահրամ Բաղդասարյանը Գագիկ Բեգլարյանից ճշտել է

«Գագիկ Բեգլարյանը երեկ եղել է մեր գործադիրի նիստին, բարձր տրամադրությամբ, և նա իր մնայուն և ուրույն տեղն ունի Հանրապետական կուսակցության մեջ: Էդ ի՞նչ վառ երևակայություններ են»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե Գագիկ Բեգլարյանն ի՞նչ կուսակցություն է ստեղծում: Հիշեցնենք, որ օրերս մամուլում նման լուրեր էին սկսել շրջանառվել:

Մեր դիտարկմանն ի պատասխան, որ մինչև վերջերս էլ Վիկտոր Դալլաքյանը նախագահի աշխատակազմի  ղեկավարի տեղակալն էր, ՀՀ նախագահի ներկայացուցիչն ԱԺ-ում, Վ. Բաղդասարյանը հորդորեց.

«Լավ, ես խնդրում եմ, սպասեք, երբ փաստերը կարձանագրվեն, երբ ստեղծողները կունենան կուսակցություններ, ծրագրեր, այդ մասին կանդրադառնանք: Գագիկ Բեգլարյանը նման մտադրություն չունի: Ես արդեն վերջնական ճշտել եմ»:

Տեսանյութեր

Լրահոս