Բաժիններ՝

168 մլն եվրո շահած բրյուսելցի փողոց մաքրողը աշխատանքի չի եկել

Բրյուսելում փողոցներ մաքրողը, որը հոկտեմբերի 14­-ին 168 մլն եվրո էր շահել EuroMillions եվրոպական վիճակախով, հոկտեմբերի 17-­ին աշխատանքի չի եկել: Այդ մասին հայտնել է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը՝ հղում անելով շահումի երջանիկ տիրոջ գործընկերներին:

Ինչպես նշում է հրատարակությունը, բրյուսելցին, որի ազգանունն անվտանգության նկատառումներով չի բացահայտվում, արդեն պատմել է վիճակախաղի կազմակերպիչներին, որ Բելգիայի պատմության մեջ ամենախոշոր շահումը իսկական շոկ է դարձել իր համար:

Մինչ այժմ Բելգիայի համար ամենամեծ շահումի գումարը կազմել է 100 մլն եվրո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս