Բաժիններ՝

ՄԻՊ աշխատակազմի մասնագետներն այցելել են Կարո Եղնուկյանին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները, այդ թվում՝ բժիշկ մասնագետը, Պաշտպանի հանձնարարությամբ, 2016 թվականի հոկտեմբերի 17­-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-­Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող, հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանին հանդիպելու նպատակով:

Այս մասին տեղեկացրեց ՄԻՊ-­ի մամուլի քարտոուղար Զոհրապ Եգանյանը՝ հավելելով. «Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Կ. Եղնուկյանի հետ, արձանագրել նրա կողմից բարձրացված խնդիրները: Կ. Եղնուկյանը 2016 թվականի հոկտեմբերի 7-­ից հայտարարել է հացադուլ, խցում պահվում է մենակ, ապահովված է ջրով, հանձնուքով ստանում է նաև թորած և հանքային ջուր:

Առանձնազրույցի ընթացքում Կ.Եղնուկյանը ներկայացրել է խնդիրներ՝ կապված իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, իրեն կալանքի տակ պահելու հիմքերի, իր ընտանիքի անդամների հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու և մի շարք այլ հարցերի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս