Բաժիններ՝

Ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ վստահել ԶԼՄ-ներին. հարցում

Ռուսաստանի քաղաքացիներն սկսել են ավելի քիչ վստահել ԶԼՄ-ներին, օրինակ՝ ռուսաստանցիների գրեթե կեսը չի վստահում ռուսական տնտեսությանը վերաբերող նորություններին:

Այս մասին վկայում են Հասարակական կարծիքի հիմնադրամի հարցման արդյունքները:
Հարցման համաձայն՝ 2015թ. օգոստոսից ռուսաստանցիների թիվը, որոնք չեն վստահում ԶԼՄ-ների տեղեկություններին, ավելացել է՝ 41 տոկոսից դառնալով 51 տոկոս:

Միաժամանակ, ԶԼՄ-ներին վստահող քաղաքացիների թիվը նվազել է՝ 40 տոկոսից հասնելով մինչև 31 տոկոսի:

Հարցվածների 46 տոկոսը կարծում է, որ մամուլն օբյեկտիվորեն չի լուսաբանում երկրի տնտեսության վիճակը, միայն 32 տոկոսն է հակառակում համոզված:

Ընդ որում՝ հետազոտության մասնակիցների 61 տոկոսը վստահ է, որ ԶԼՄ-ները չեն տալիս երկրի տնտեսական վիճակի մասին լիարժեք պատկերացում:

Միաժամանակ, նվազել է նրանց թիվը, ով հետևում է տնտեսական նորություններին: Մեկ տարի առաջ տնտեսության վիճակի մասին նորություններին «ուշադիր հետևում էր» քաղաքացիների 42 տոկոսը, այսօրվա դրությամբ՝ ընդամենը 30 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս