Իրան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 16ին, տեղական ժամանակով ժամը 11.52ին (Գրինվիչի ժամանակով` 07.52) գրանցել է հյուսիսային լայնության 39.65 աստիճան և արևելյան երկայնության 47.93 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Ադրբեջան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ ք. Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ: