Գյուղացիները պետք է արագացնեն բերքահավաքը

Մի քանի օրից սպասվող ջերմաստիճանի կտրուկ անկումը` մոտ 10 աստիճանով, կարող է գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի ցրտահարությունների պատճառ դառնալ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Ֆերմերային Շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը, հիմնական հարվածի տակ են մրգերը` խնձորը, տանձը, խաղողը, և այլն: Նրա խոսքով` որոշ տեղերում դեռևս շարունակվում է խաղողի բերքահավաքը, նաև հացահատիկ կա դաշտերում,կ և ցրտահարությունից ու բերքը կորցնելուց խուսափելու համար գյուղացին պետք է արագացնի հավաքը:

«Պետք է այդ օրերին կրակ անեն, տաքացնեն և այլն, գյուղացին գիտի բոլոր միջոցառումները: Բայց հաճախ կանխատեսում են անում, հակառակն է ստացվում: Ամեն դեպքում պետք է զգույշ լինեն: Պետությունը բան չի տալիս գյուղացուն, որ պահանջենք: Գյուղացին ինքը պետք է զգուշանա»,- նկատեց նա:

Ս.Սեդրակյանը հիշեցրեց, որ անգամ այս տարի օգոստոսի 22-ին ցրտահարության ժամանակ Արտաշատի գյուղրում քամին բերքին մեծ վնաս էր պատճառել:

Տեսանյութեր

Լրահոս