Բաժիններ՝

Բեսլանի ավտոբուսային վթարից տուժածները հետազոտություններ են անցնում Ս. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-­ում

Մոսկվա­-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասող շտապբուժօգնության բրիգադները 8 վիրավորի տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրին է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար անահիտ Հայթայանը:

«Նշենք, որ բոլորը Վլադիկովկասի հիվանդանոցներում ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժշկական կենտրոն է դիմել ևս 3 տուժած։

Հիվանդանոցում գտնվող 11 քաղաքացիներն այժմ լաբորատոր և գործիքային հետազոտություններ են անցնում։

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» մասնագետները 50­-ամյա տուժածին օդանավակայանում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել»,-­ իր գրառման մեջ նշել է Հայթայանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31